Միգուցե լուրջ խոսենք:
Պարադոքսն այն է, որ ընտրություններից անմիջապես հետո, նույնիսկ դեռ չձևավորված Ազգային ժողովի պայմաններում, թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը արդեն հայտնվում են լեգիտիմության դեֆիցիտի մեջ...
Աշխարհը, մարդկանց կյանքի հետ լրջորեն կապված բոլոր առումներով, մղոնանոց քայլերով առաջ է գնում, իսկ մենք, մեր գավառական մենթալիտետով, անվերջ դոփում ենք տեղում, առանց իմանալու, թե ո՞վ ենք, ու՞ր ենք գնում ու ինչի՞ համար ենք գնում...
Եվ այսպես, 21-րդ դարի առաջին քառորդը մնաց անցյալում: Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացներն ուղեկցվում են պատերազմներով, տնտեսական-էներգետիկ ռեսուրսների համար կատաղի պայքարով և միջազգային հարաբերություններում պետությունների հարաբերությունների նոր սկզբունքներով: Միջազգային իրավունքը, որն այդպես էլ չգործեց, այժմ լրիվ իմաստազրկվել է, դարձել ծաղրանքի առարկա...
Մարդկային հասարակության զարգացման ու գիտատեխնիկական կտրուկ առաջընթացի հետ միասին ավելի ու ավելի կարևոր է դառնում գոյապայքարի ինֆորմացիոն ֆրոնտը, քանի որ այն մեծ արագությամբ դառնում է մարդկանց կառավարելու աննախադեպ հզոր միջոց...
Բրիտանական The Telegraph պարբերականի այսօրվա համարում մի հետաքրքիր նյութ է հրապարակվել, ըստ որի՝ «Թրամփը հետ է կանգնել Ուկրաինային Patriot հրթիռներ արտադրելու հնարավորություն տալու խոստումներից՝ մտավախություն ունենալով, որ կենսական նշանակություն ունեցող տեխնոլոգիաները կարող են հայտնվել Ռուսաստանի ձեռքում»...
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունները կրկին ընդգծեցին, որ Բաքուն ոչ միայն ուշադիր հետևում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, այլև դրանց վերաբերյալ երբեմն ավելի հստակ ու վստահ գնահատականներ է ձևակերպում, քան Երևանի իշխանությունները...
Փոքր և փոքրաթիվ ժողովուրդների լուրջ պրոբլեմներից մեկն այն է, որ հասկացողների փոքր թվի պատճառով նրանք համապատասխան ինտելեկտուալ մթնոլորտ ստեղծել չեն կարողանում, և ինչպես ջուրն է ավազի մեջ անհետանում, այնպես էլ նման ժողովուրդների մոտ հատուկենտ իսկապես հասկացողների ջանքերն են անհետանում տգիտության ծովում...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...